«Տատիկին դաջվածքները» դիտելիս` թուրքերից շատերն արձագանքել են. «իմ մեծ մայրս էլ դաջվածք ուներ»
«Խանում տատը մյուսների նման չէր: Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում: Խուսափում էր ֆիզիակական շփումից: Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում: Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները` թաքցնելով իր գաղտնիքը»,- այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին, ում մասին էլ պատմում է նրա «Տատիկին դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:
«Նա իր ֆիլմով լույս է սփռում հազարավոր մոռացված հայ կանանց ճակատագրի վրա, որոնք փրկվելով Ցեղասպանությունից, հարկադրված մարմնավաճառությամբ են զբաղվել և դաջվել` տեղացի կանանցից տարբերվելու համար»: -(սա` ըստ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների տարածած` ֆիլմի հակիրճ բովանդակության, ինչը, ի դեպ, չի համապատասխանում դաջելու իրական պատճառների հետ*)։
Ֆիլմը ներկայացվել է տարբեր երկրներում, նաև Թուրքիայում: «Ես անձամբ չկարողացա գնալ Թուրքիա, բայց ստացել եմ բազմաթիվ նամակներ, sms տեքստեր հիմնականում հետևյալ բովանդակությամբ` իմ մեծ մայրս էլ դաջվածք ուներ, իմ մեծ մայրս էլ հայուհի էր, բայց այդ մասին մենք չենք խոսում»,- ասաց Ս. Խարտալյանը:
Նրա խոսքով, նման ֆիլմ նկարահանելով մեկ նպատակ էր հետապնդում` այնպես անել, որ ֆիլմում չարտասանելով «Ցեղասպանություն» բառը, յուրաքանչյուր դիտորդ հասկանար, որ «դա իմ ինքնությունն է»:
Նրա կարծիքով, թեև արվեստը չի կարող հարցեր լուծել, բայց արվեստը կարող է խնդիր բարձրացնել:
* Ծանոթություն-
Մեջբերում ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի հարցազրույցից .
- Ինչպե ՞ս բացահայտեցիք Հայոց ցեղասպանության ընթացքում դաջված կանանց առեղծվածը:
- Ուսումնասիորւթյուններիս ընթացքում Ազգերի լիգայի արխիվներում գտա հայ կանանց ու աղջիկների տարօրինակ նկարներ: Դրանք մեծ մասամբ երիտասարդ աղջիկների նկարներ էին, որոնք դաջվածքներ ունեին: Ամեն աղջկա համար առանձին փաստաթղթերի փաթեթ կար, որտեղ գրված էր իր անունը (եթե հիշում է) և ծնողների մասին տեղեկություններ: Այնտեղ գրի էին առնված նրանց հիշողություններն ու պատմությունները, թե ինչպես առևանգվեցին, քանի տարի ապրեցին ստրկության մեջ և այլն: Նման պատմություններով լեցուն են այդ արխիվները:
-Իսկ ինչի՞ համար էին արվում այդ դաջվածքները:
- Մենք գիտենք, որ շատ հայ կանայք հափշտակվում էին քուրդ կամ արաբ ցեղախմբերի կողմից: Միաժամանակ շատերին էլ թուրք ընտանիքներ են վերցրել: Այդ տարիներին հայ կինը և հայ երեխան, ինչպես մրգեր, «թափված» էին փողոցում ու ցանկացած մեկը կարող էր գալ ու վերցնել, որից սիրտը կուզի ու ինչքան կուզի, վերցնում և տանում էին: «Քանի հոգու ուզում ես, ում սիրտդ կկամենա, վերցրու և տար» այս սկզբունքն էր գործում: Նույնիսկ վերցնում, հետո ծախում էին ուրիշներին: Սա է իրականությունը: Ես նույնիսկ լսել եմ պատմություններ այն մասին, որ կանայք կախված այն բանից, թե «օգտագործված են» թե ոչ, կամ կախված տարիքից, ունեին տարբեր գներ: Օրինակ` 8 տարեկան երեխան իր գինն ուներ, 12 տարեկանը` իր գինը, հասուն կինը` իրենը: Այսինքն բիզնեսի էին վերածել: Իսկ դաջվածքը ցեղախմբերի հետ կապված երևույթ է: Դաջվածքն անում էին որ, ցույց տային, թե տվյալ կինն իրենց սեփականությունն է: ...
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում