Հասարակություն 18:00 11/07/2012

«Պյատաչոկը», Արցախի գմբեթավոր խորհրդարանը և... նախընտրական Ստեփանակերտը (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հուսահատ դեմքով, փոս ընկած աչքերով իր խոր ծերությունն ապրող ստեփանակերտցի կինը «բիզնես» է անում` մանկական այգում դռների մոտ վաճառում է արևածաղիկ` աղով ու առանց աղի: 85-ամյա Լուսիկ Գրիգորյանը ապրում է ամուսնացած ու ամուսնու տնից հետ եկած դստեր ու թոռան հետ: Ասում է` միակ եկամուտը ծերության թոշակն է` 30 հազար դրամ և արևածաղկի բիզնեսից ստացված գումարը` օրական 1000-1500 դրամ: 

Լուսիկ տատին ծնվել, մեծացել է Բաքվում, գաղթի օրերին եկել է Ղարաբաղ, հաստատվել գյուղերց մեկում ու այժմ ապրում է Ստեփանակերտում` վարձված բնակարանում, վճարում են ամսական 50 հազար դրամ:

«Ոչ մեկ քյոմակ չի, մեր երկիրը մեզ հըմար բան անըմ չի», -իր սոցիալական վիճակի մասին իմ հարցերի պատասխանները հուսահատ եզրափակեց Լուսիկ տատը:

Արցախի նախագահի ընտրությունների քարոզարշավն անցնում է նրա կողքով. չի հետաքրքրում` որ թեկնածուն ինչ է առաջարկում, հույս էլ չունի, որ նրանց անթիվ առաջարկների մեջ իր խնդիրը կլուծեն: «Տուն եմ ուզալ, ոչ մեկ չի լսալ, տունըս տվալ եմ թուրքերին եկալ, հիմա էլ վարձով եմ ապրում», - դարդն է պատմում Լուսիկ տատը:



Արցախի նախագահի ընտրություններին մնացել են հաշված օրեր: Լուսիկ տատը նոր է իմացել, որ «հնից» բացի, «թազա» թեկնածու էլ կա: Պայուսակի խորքից հանում է «թազա» թեկնածուի նախընտրական ծրագիրը, ցույց տալիս իրեն ծանոթ մի կնոջ, որն էլ անմիջապես արձագանքում է. «Էս Վիտոն ա՞»: «Չեմ գյուդում», -պատասխանում է Լուսիկ տատը ու նրանց «քաղաքական» զրույցն այսպիսով ավարտվում է:



Արցախում տնտեսությունը կենտրոնացել է մի քանի մենաշնորհի ձեռքերում, իսկ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման մի քանի տասնյակ ծրագրերը ոչ մի կերպ չեն նպաստել ոլորտի զարգացմանը. Արցախի տնտեսության վիճակը պատկերավոր այսպես է ներկայացնում Ստեփանակերտի Հանրային ռադիոյի լրագրող Բելլա Լալայանը:

«Գործարարները որպես խոչընդոտ նշում են և հարկային և վարկային սխալ քաղաքականությունը: Ի դեպ, ներդրումային հիմնադրամի խողովակով վարկերը տրամադրվում են դոլարի տեսքով, ինչը ևս անընդունելի է քաղաքացիների համար: Էլ չխոսեմ սպառողական վարկերի մասին, որոնք բանկերը տրամադրում են 25 տոկոս տոկոսադրույթով: Վերջերս տարածաշրջանում շատ են խոսում Վրաստանում իրականացված հարկային հեղափոխության մասին, որը պատճառ եղավ Հայաստանից խոշոր բիզնեսի արատագաղթի: Իսկ ահա մեր վարչապետը այն համոզմունքին է, որ Վրաստանը Արցախից ընդօրինակելու բաներ ունի», -ասում է լրագրողը:
Ի դեպ, մենաշնորհի մասին. ստեփանակերտցիներն ասում են, որ Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը մի քանի բիզնես մենաշնորներ ունի: «Սաղ պետական բյուջեն իրա ձեռն ա լի, ինչ կուզի, կանի», -ասում էր ստեփանակերտցիներից մեկը:

«Մեր հայերն են լի, հո թուրք չե՞ն», -Արցախի նախագահի թեկնածուների մասին է արտահայտվում ստեփանակերտցի 72-ամյա տիկին Սեդան: Բրդե գլխաշորի ու հագուստի մեջ փաթաթված այս կինը, որը ապրում է ծերության թոշակով ու վաճառվող փոքրիկ բաժակներով «պոպոք-պնդուկի» հաշվին, դժգոհություններ չունի: Նա կյանքի դառնությունն ապրել է արցախյան պատերազմի տարիներին, երբ սպանել են իր բարեկամ-մերձավորների մեծ մասին: «Էնքան լավ ա կյանքը թուրքերից հեռու: Հիմա մաքուր, կուլտուրական քաղաք ունենք: Թուրքը տականք ա, ամեն ինչ ըրալ ա, էդքանից հետո հայը կուզի՞ թուրքի հետ ապրի», -հիշում, ջղայնանում ու փորձում է մխիթարանք գտնել ծեր կինը:



Հետո հարցնելու հերթն իրենն էր` հետաքրքրվեց, ով եմ, որտեղից, ինչ եմ անում ու մի ընդհանուր բան փորձեց գտնել. «Գիդո՞ւմ ես, ձեր նախագահը իմ քվոր տղու հետա սովորալ, բայց թուրքերը սպանեցին քվորս տղուն»:

Ստեփան Շահումյանը հսկում է «Պյատաչոկը»

Տիկին Սեդայի «նստավայր»-ից մի փոքր վերև է գտնվում Ստեփանակերտի քաղաքային զբոսայգին` «Պյատաչոկ» անվանումով: Այստեղ գունավոր շատրվաններն ու զբոսնող քաղաքացիներին կենդանի ոստիկանների հետ միասին հսկում է Ստեփան Շահումյանի բարձրադիր արձանը: Ամառային երեք ամիսների ընթացքում քաղաքի տարբեր ծայրերից դեպի «Պյատաչոկ» տանող քաղաքային ճանապարհները երեկոյան ժամերին երկաթյա ձողերով փակվում են և...այգին քաղաքացիներինն է: Ոստիկանն ասում է, որ այդպես են անում հնարավոր վրաերթներից զերծ մնալու համար: Հարցին, թե քաղաքում խցանումներ լինո՞մ են, պատասխանում է. «Թողում չենք»: Ասում է` վերջին շրջանում մեքենաները քաղաքում շատացել են: Լա՞վ են ապրում մարդիկ, -հարցը ծագում է ակամայից: «Չէ հա, որը վարկով ա առնում, որը տոկոսով: Էնքան որ անհրաժեշտություն ա արդեն մեքենան դառնում», -պատասխանում է կարգը պահպանող ոստիկանը: Այգու մի անկյունում երիտասարդներն են ուրախ ասում-խոսում, ծիծաղում, մյուս անկյունում մեծահասարկներն են պատմում միմյանց հոգսերը, փնտրում և հայտնի չէ` գտնո՞ւմ են խնդիրներին լուծումներ:



«Պյատաչոկ»-ից Վերածնունդ

Քաղաքային ակտիվությունը «Պյատաչոկ»-ով չի ավարտվում. Այստեղից մի քանի քայլ հեռու գտնվում է Վերածնունդ կոչվող հրապարակը, որը շրջապատված է կառավարական հիմնարկներով` Նախագահի նստավայրն է, Ազգային ժողովը, կառավարությունը: Խորհրդարանի շենքը գմբեթավոր եկեղեցի է հիշեցնում և, որքան էլ տարօրինակ է, «Արմենիա» հյուրանոցի շարունակությունն է: Հյուրանոցի առջև մշտապես շքեղ մեքենաներ են կանգնում: Ասում են` գեներալները ամեն երեկո գալիս են այստեղ սրճելու: Կառավարության շենքը բավականին հին է և պատերազմից հետո չի վերանորոգվել: Նախագահականի դիմաց հատկապես երեկոյան ժամերին մարդաշատ է` երիտասարդ աղջիկ-տղաները` զուգված, գեղեցիկ-մաքուր հագնված զբոսնում են Վերածնունդ հրապարակի մի ծայրից մյուսը: Քաղաքային կոլորիտն էլ ավելի է վերածնվում փոքրիկների աշխույժ խաղով:



Արցախի նախագահական ընտրությունների մասին հուշող ոչինչ չկա. թեկնածուների պաստառներ հնարավոր չէ տեսնել շենքերի պատերին, ինչպես Երևանում էր: Եվ ի տարբերություն Երևանի, քաղաքը մաքուր է, մարդիկ սիրալիր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}