Ուսանողները հյուրընկալվել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Հուլիսի առաջին տասնօրյակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն են այցելել ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբեր: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հուլիսի 2-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի, հուլիսի 7-ին` Նյու Յորքի Հայ դատի գրասենյակի և հուլիսի 10-ին` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի փորձնակների խմբերին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպան Մարգարյանը ուսանողների համար դասախոսություն է կարդացել` նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցերին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին: Փորձնակների խնդրանքով նա ներկայացրել է արտաքին քաղաքականության մի շարք գերակա ուղղություններում ՀՀ դիրքորոշումը և պատասխանել բազմաթիվ հարցերի: Ունկնդիրները նշել են, որ նման հանդիպումների անցկացումը կարևոր է տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ քննարկումների ժամանակ հայկական կողմի մոտեցումները ճիշտ ներկայացնելու համար:
Ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբերի համար դասախոսությունները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ավանդական բնույթ են կրում: Դրանք, որպես կանոն, ներառվում են խմբերի վերապատրաստման ծրագրերի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան