Անդրե Վիլլաշ-Բոաշը մեղադրում է Ռոման Աբրամովիչին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը շեշտել է, որ ինքը համաձայն չի եղել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի` իրեն պաշտոնանկ անելու որոշման հետ:
34-ամյա մասնագետի կարծիքով` գլխավոր մարզիչ նշանակելուց հետո ռուս գործարարն իրեն լքել է ծանր իրավիճակում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վիլլաշ-Բոաշը գլխավորեց «Տոտենհեմը»` փոխարինելով Հարրի Ռեդնապին: Պորտուգալացի մասնագետը ստորագրել է պայմանագիր 3 տարի ժամկետով:
«Հարգում եմ Աբրամովիչի որոշումը, բայց երբեք չեմ ընդունի այն,- Վիլլաշ-Բոաշի խոսքերը մեջբերել է ESPN-ը:- Ես նրան ասացի, որ ծանր պահին ինձ չի աջակցել, չնայած այն հանգամանքին, որ շատ էր շահագրգռված իմ ծառայություններով, երբ հրավիրում էր «Չելսի»: Նա նաև չկատարեց այն ամենը, ինչ խոստացել էր: Ինձ հեռացրեցին, որից հետո թիմը երկու մրցանակ նվաճեց, և բոլորն են խոսում, թե ինչպիսի լավ կազմ ունի «Չելսին», չնայած սկզբում ոչ ոք չէր հավատում ֆուտբոլիստներին: Այդ իրավիճակն ինձ համար հսկայական փորձ է, որի համար ինչ-որ չափով երախտապարտ եմ, որովհետև այն ինձ օգնում է ավելի լավը լինել և որպես մարդ, և որպես մարզիչ: Դա իմ որոշումը չէր, և «Չելսին» կարողացավ երկու մրցանակ նվաճել միայն այն պատճառով, որ դուրս չէր մնացել այդ մրցաշարերից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա