Աննա Շելեստ. ՆԱՏՕ-ն երբեք չի խառնվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին
ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպություններ չեն: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ազգային համալսարանի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Աննա Շելեստը:
«Չգիտես ինչու ամրապնդվել է մի շարք քաղաքական գործիչներին ձեռնտու այն կարծրատիպը, որ այս երկու կազմակերությունները թշնամիներ են: Սակայն, օրինակ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցությունը բոլորովին այլ բան է վկայում: Իհարկե, առկա են որոշակի ռազմավարական, կամ ավեի շուտ՝ քաղաքական հարցեր, որոնց դեպքում սույն կառույցների դիրքորոշումները տարբերվում են, սակայն ահաբեկչության, կիբերհանցագործությունների, ծավահենության դեմ պայքարում ինչպես նաև տարերային աղետների կանխագելման և խաղաղաղապահ առաքելությունների հարցերում անհրաժեշտ են համակցված, բազմակողմանի մոտեցումներ և համագործակցություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով են երկու կողմերի ներկայացուցիչները պատրաստ ապրել՝ հիմնվելով միջազգային հարաբերություններում առկա նորագույն զարագացումների, այլ ոչ թե «Սառը պատեազմի» մոտեցումների վրա»,- նշեց է Աննա Շելեստը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ին առ այսօր նպատակարամար չի համարել խառնվել դրան:
«ՆԱՏՕ-ն երբեք չի խառնվել Ղարաբաղում խաղաղ կարավորման գործընթացին: Այս դաշտում գործում են ԵԱՀԿ-ն և Եվրամիությունը»,- նշել է Աննա Շելեստը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան