«Արայ»-ի սեփականատիրոջ մայրը բերման է ենթարկվել. Երեխային փախցնելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել
«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Նա հետախուզման մեջ էր գտնվում մարտի 2-ից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության լրատվական ծառայությունից:
Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով` «Երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելը»:
«Արայ»-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանը մահացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին: Ըստ պաշտոնական վարկածի նա ինքնասպանություն էր գործել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «ՏՏ» ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» ատրճանակի կրակված 1 պարկուճ:
«Արայ»-ի սեփականատիրոջ պաշտոնապես հաստատված ինքնասպանության գործով նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, և գլխավոր դատախազությունը հանձնարարել էր, որ գործի նախաքննությունն իրականացնի Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը` առավել լրիվ օբյեկտիվ քննություն կատարելու համար: Նախկինում գործը վարում էր Կոտայքի մարզային ոստիկանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները