Գ. Մելիքյան. Ալիևն այդ հաշվարկներն արել է՝ ելնելով ճագարների զարգացման տրամաբանությունից
«Ալիևը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե ճագարաբուծական ֆերմայի վարիչ է, այլ երկրի նախագահ: Կարծում եմ, որ Ալիևն այդ հաշվարկներն արել է՝ ելնելով ճագարների զարգացման տրամաբանությունից»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի բնակչությունը 9.3 միլիոն է, իսկ մի քանի տարուց 15-20 միլիոնի կհասնի, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե Ադրբեջանի նախագահը նաև համեմատականներ է տարել Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների զարգացման մասին՝ ընդգծելով, որ իր երկրի տնտեսությունն առավել արագ է զարգանում, ՀՀԿ-ական գործիչը նշեց. «Ի տարբերություն Ադրբեջանի, ով նստած է նավթա-գազային ասեղի վրա, Հայաստանի տնտեսությունը, միգուցե դանդաղ, սակայն կայուն զարգացում է ապահովում: Ի տարբերություն Ադրբեջանի տնտեսության, ում հումքային պաշարներն արդեն անկումային փուլում են, իսկ մնացած ոլորտները բոլորովին անտեսված, Հայաստանը դիվերսիֆիկացված տնտեսություն է կառուցում, որի հիմքում տարբեր ոլորտների համաչափ զարգացման սկզբունք է դրվում»:
Նրա խոսքերով, զուտ համեմատականության տեսանկյունից, սխալ է համեմատել Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունները, քանի որ Հայաստանի տնտեսությունը երկկողմանի շրջափակման պարագայում զարգացում է ապահովում, իսկ Ադրբեջանը նավթային ռեսուրսներ ու դրա տրամաբանության վրա հիմնված պետություն է և ավելի լավ կանի իր տնտեսության զարգացումը նայի այլ նավթա-գազային պետությունների զարգացման համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները