ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կիսել են ապագա իշխանությունը
«Հրապարակը», անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին և ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը, գրել է. «Ամենահարմար ու ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, որ պետք է պաշտպանել Վարդան Օսկանյանին, դժվար չի լինի, մանավանդ որ կան այլ, ավելի ծանրակշիռ փաստարկներ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ըստ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության, Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, ով, հասկանալի է` ամբողջովին իր ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը: Բայց այդ, իշխանությունից որոշակի մասնաբաժին կտրվի ՀԱԿ-ին: Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին: ՀԱԿ-ին կտրվեն նաև մի քանի նախարարական պորտֆելներ…: Այս պայմանավորվածությանը կողմ կարող է դառնալ նաև ՀՅԴ-ն:
Չնայած սա իրադարձությունների զարգացման միակ սցենարը չէ: ԲՀԿ վերնախավում հնարավոր են համարում, որ հասարակությունը չընդունի Օսկանյանի այլընտրանքը, և նրա շուրջ «համազգային» համախմբում չկայանա: Այդ դեպքում ԲՀԿ-ն կգերադասի պաշտպանել Սերժ Սարգսյանին` պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակվի ԲՀԿ-ի համար նախընտրելի որևէ գործիչ: Այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում, և կհայտարարվի, որ խառնակիչները հաջողության հասան և ԲՀԿ-ին մղեցին Սերժ Սարգսյանի գիրկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները