Թամամյանը, հնարավոր է, ներվի
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:
Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Թերթի տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, և սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, և նա ազատ կարձակվի: Սակայն այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները