Մոուրինյոյի հայտարարությունն ընթերցվել է դատարանում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը «Չելսիի» պաշտպան Ջոն Տերրիի վերաբերյալ կցվել է դատական գործին և ընթերցվել դատական նիստերի դահլիճում:
Պորտուգալացի մասնագետը 2004-2009 թթ. գլխավորել է անգլիական «Չելսին» և, լավ ճանաչելով Տերրիին, հայտարարել է, որ վերջինս լավ հարաբերությունների մեջ էր բոլոր ֆուտբոլիստների հետ` անկախ ազգությունից:
«Ոչ մի անգամ չեմ նկատել նրա կողմից ռասիստական որևէ քայլ կամ արտահայտություն: Նա լավ հարաբերությունների մեջ էր բոլոր ֆուտբոլիստների հետ` անկախ նրանց ազգությունից: Վստահ եմ` Տերրին ռասիստ չէ»,- նշված է Մոուրինյոյի հայտարարության մեջ:
«Չելսիի» ֆուտբոլիստներ Ֆրենկ Լեմպարդի, Ֆեռնանդո Տորրեսի և Պետր Չեխի հայտարարությունները ևս կցվել են դատական գործին:
Հիշեցնենք, որ Տերրին մեղադրվում է ռասիզմի մեջ: Նա ռասիստական արտահայտություններ է հնչեցրել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին 2011 թ. հոկտեմբերի 23-ին կայացած Պրեմիեր լիգայի խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա