Իրավունք 14:55 12/07/2012

Արսեն Արծրունու գործով պաշտպանը մտադիր է հասնել ՄԻԵԴ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ, Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը մնաց անփոփոխ: Արծրունին կշարունակի մնալ կալանքի տակ, իսկ նրա նկատմամբ կայացրած 1996թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճիռը, ըստ դատարանի որոշման, կհամապատասխանեցվի Հայաստանի ներկայիս քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասի և 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:

Արծրունու պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Ռշտունին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հակասահմանադրական և անօրինական որակեց դատարանի որոշամը և ասաց, որ պատրաստվում են որոշումը բողոքարկել վերադաս դատական ատյաններ` Վերաքննիչ, այնուհետը` Վճռաբեկ դատարաններ: «Ես գտնում եմ, որ դա նույն արարքի, նույն հանցագործության համար երկրորդ անգամ դատապարտելու դեպք է: Իրավունք չուներ դատարանը երկու առանձին հանցագործություններ միացնել մեկ հոդվածի մեջ: Սպառելով ներպետական ատյանները մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -փոխանցեց տիկին Ռշտունին:

Արծրունու պաշտպանական կողմը գտնում էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետևանքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 -104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետևապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկման և Արծրունին ազատ արձակվի:

Տեղեկանք

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճռով / այսուհետև` դատավճիռ/ Արսեն Արայի Արծրունին դատապարտվել է 1961թ մարտի 7-ին ընդունված քրեական օրենսգրքի 72 հոդվածով, 17-100 հոդվածով, 17-99 հոդվածի 8-րդ կետով:

Արսեն Արծրունին դատապարտվել է քրեական օրենսգրքի
• 72 հոդվածով / 222 հոդված / – 12 տարի ժամանակով
• 17-100 հոդվածով /38 – 104 հոդվածի 1-ին մաս / – 12 տարի ժամանակով
• 17-99 հոդվածի 8-րդ կետով /38-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ/ – մահապատժի:

23.05.2011թ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Արսն Արծրունին դիմեց դատարան դատավճիռը վերանայելու և գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ:

Դեռևս 2006թ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի միջնորդության հիման վրա դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով և 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճիռը վերանայել է և որոշում է կայացրել այն 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին: 2011թ դատարան դիմելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ` Արծրունուն ավելացրեցին ևս մեկ հոդված երկու անձանց սպանություն, որը չկար դատավճռում: Սխալի վրա ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ համապատասխան իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա. Արծրունին:

Փաստորեն, դատարանը զուտ դատավորի անփութության հետևանքով կատարել էր տեխնիկական սխալ: Զուտ տեխնիկական սխալի մասին էր վկայակոչում նաև այն փաստը, որ որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի նշված է ոմն Ռոբերտ Սահակյանի անունը:

Նշված որոշումը վերացնելուն հասնելը տևեց 6 ամիս` ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշմամբ բեկանվել է ամբողջությամբ և գործը ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության:

2012թ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում: Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետևանքով 104հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 – 104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետևապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ և Արծրունին ազատ արձակվի:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը միջնորդեց Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին և 38-104հ 2-րդ մասի 1-ին կետով, ինչը հնարավորություն կտա որպես պատիժ թողնել ցմահ ազատազրկումը:

ՀՀ Փաստաբանների պալատի 30 փաստաբաններ ստորագրել են հայտարարություն, որտեղ մասնավորապես, ասվում է` «Ինչպես ընդունված է Հայաստանի դատական համակարգում, պաշտպանական կողմի ճշգրիտ, հետևապես և արդարացի դիրքորոշումը անտեսվում է դատախազության կողմից, որի պատճառով Արսեն Արծրունին արդեն մեկ տարի է ապօրինի գտնվում է անազատության մեջ:

Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի միջնորդությունը Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին և 38-104հ 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին բացարձակ անհիմն է, անօրինական, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և Միջազգային փաստաթղթերով սահմանված Մարդու իրավունքները և ուղղված է ոչ թե արդարադատության շահերին, այլ ընդամենը նպատակ է հետապնդում ամեն կերպ անազատության մեջ պահել ցմահ ազատազրկման դատապարտված անձին, դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը:

Եթե Արծրունու կողմից կատարված առաջին սպանությունը, որի համար ինքը փաստորեն արդեն կրել է 12 տարի պատիժը միացվի երկրորդ սպանության հետ մեկ հոդվածում, ապա տվյալ դեպքում դա պետք է դիտվի որպես կրկին անգամ նույն արարքի համար դատվելու դեպք (կրկին անգամ դատապարտություն) :

Այսպիսով, Ա. Արծրունու գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 104հ 2-րդ մասի 1-ին կետով վերաորակելը գտնում ենք անօրինական, և հակասող ՀՀ Սահմանադրությանը, միջազգային նորմերին, հանցագործության կատարման և դատապարտվելու ժամանակ գործող օրենսդրությանը և իրավակիրառման պրակտիկային»: Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 2-ին, ժ. 12:00-ին: Ակնկալվում է, որ դատարանը այդ օրը որոշում կկայացնի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}