Նախաձեռնություն` հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան
Հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները ՀԱԿ խմբակցությունը որոշել է այլ խմբակցություններ պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` «Հարսնաքարի» դեպքերի հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորոլու ԱԺ որոշում ընդունելու մասին օրակարգով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այսօր ժամը 18.00-ից հինգ րոպե պակաս այդ նախաձեռնությունը կմուտքագրվի քարտուղություն, ըստ որի 24 ժամվա ընթացքում պետք է հավաքենք 44 ստորագրություն, որպեսզի հրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան»,- ասաց նա` նշելով, որ այդ ստորագրությունները կհավաքեն աշխատելով խմբակցությունների հետ, միաժամանակ առաջարկում են անկախ պատգամավորներին կամ այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են աջակցել այս նախաձեռնության, վաղը ժամը 13.00-15.00 այցելել ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի սենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա