Հարցազրույցներ 13:50 12/07/2012

ԼՂՀ վարչապետ. Քննադատությունների և առավել ևս վիրավորանքների պատասխանը կտա Արցախի ժողովուրդը

Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Արցախում կայանալու են նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 3 թեկնածուներ (մեկ թեկնածու ավել վաղ ինքնաբացարկ էր հայտնել): Նախընտրական պրոցեսների ու նոր ծրագրերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ վարչապետ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետ Արա Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, դուք հանդիսանում եք ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետը, ինչպես եք գնահատում նախընտրական արշավի սկիզբը և ընթացքը:

-Նախընտրական արշավի ինչպես սկիզբը, այնպես էլ ընթացքը չեն տարբերվում իրարից, այն ընթանում է կառուցողական մթնոլորտում, թեկնածուները հանդիպում են ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը և որևէ բողոք դեռևս չի եղել:

-Գործող նախագահը հանդիպումների է մեկնում գրեթե մենակ, առանց իշխանական թիմի, անգամ դուք այդ հանդիպումներին չեք ուղեկցում նրան. Ինչպե՞ս կմեկնաբանեք դա, արդյո՞ք սա նոր ոճ է:
-Առանց իշխանական թիմի հանդիպումների մեկնումը, դա նախ և առաջ վկայում է, որ Բակո Սահակյանը ժողովրդի վրա որևէ արհեստական ազդեցություն չի ցանկանում գործել, հավասար պայմաններ ստեղծելով մնացած թեկնածուների համար, և ներկայանում է որպես նախագահի թեկնածու, ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, իսկ անձամբ` որպես շտաբի պետ, կանոնակարգում եմ շտաբային աշխատանքները: Արդյոք նոր ոճ է, թե ոչ, կարող եմ ասել, որ ավելի շատ նոր քաղաքական մշակույթ է Արցախյան նախագահական ընտրությունների համար:

-Նախընտրական շրջանում Բակո Սահակյանը լինելով որպես ԼՂՀ նախագահի թեկնածու, նաև հանդիսանում է գործող նախագահ և պատասխանատու է ընտրությունների ազատ և ժողովրդավար անցնելու կազմակերպման համար, Ձեր կարծիքով, հաջողվում է այսօր այս ուղղությամբ ևս հաջողություններ արձանագրել:
-Իհարկե, անձամբ հանդիպել եմ մնացած թեկնածուների շտաբի պետերի հետ, պայմանավորվել ենք միասին աշխատել այս ուղղությամբ, տեղեկացնել միմյանց բոլոր ծագող թերությունների մասին` բոլորի համար ապահովելու հավասար պայմաններ, և որևէ բողոք դեռևս չի եղել:

-Նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը վերջերս հայտարարել է, որ ԼՂՀ վարչապետը պետք է լինի այնպիսի անձ, ով միջազգային ճանաչում ունի, հաշվի առնելով այն փաստը, որ դուք եք գործող վարչապետը, ինչպե՞ս եք վերաբերվում այս կարծիքին:
-Թեկնածուն ուղակի ներկայացրել է իր պատկերացումը այդ հարցի վերաբերյալ:

-Նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը գտնվում է մի քանի հոգու ձեռքերում, առհասարակ, ինչ մակարդակի վրա է գտնվում այսօր ԼՂՀ տնտեսությունը:

-Միանշանակ համամիտ չեմ: Նախ, եթե մեր շրջապատում կան մարդիկ, որոնք զբաղվում են գործարարությամբ, պետք է ասել, որ նրանք միայն վերջերս չեն սկսել զբաղվել դրանով, և ընդհանրապես, Արցախում գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմաններ են, և այս ոլորտը ունի պետական աջակցություն` ինչպես նաև Վիտալի Բալասանյանի ընտանիքի և մերձավորների համար, կարծում եմ, ոչ մեկը որևէ խոչընդոտ չի ունեցել:

-Այսօր քաղաքական գովազդի լավ հարթակ են դարձել նաև սոցիալական ցանցերը, այս շրջանում չեք ուզում օգտվել դրանցից:

-Ընդհանրապես այս անցած հինգ տարիներին մենք զերծ ենք մնացել մեր աշխատանքները գովազդելուց, անգամ չգովազդելը երբեմն խնդիրներ է առաջացրել, որպես ԼՂՀ վարչապետ համացանցում բավարարվել եմ միայն հարց ու պատասխանի ձևաչափը պահպանելով, այսօր էլ մենք հեռու ենք մնում տարբեր միջոցներով ձայներ շեղելուց, տպավորություն, հատկապես արհեստական մթնոլորտ ստեղծելուց, մեզ համար նախ և առաջ թանկ են սոցցանցերում տարբեր քննարկումների մասնակցող այն քաղաքացիների կարծիքները, որոնք հավատում են այս թիմին, իրենց վստահությունն են հայտնում Բակո Սահակյանին և նրա կողմից ներկայացրած նախընտրական ծրագրին: Վստահ եմ, որ սա ամենաարդար և արդյունավետ մասնակցությունն է այդ դաշտում:

-Եթե մեկ նախադասությամբ փորձեք բնութագրել անցած 5 տարիները, ինչպես կբնութագրեիք:
-Այս անցած 5 տարիները իրենց մեջ ներառել են տարբեր կարևոր ծրագրեր, որոնք առաջին անգամ են սկսել իրականացվել Արցախում և որոնք էլ պահանջում են շարունակություն: Չնայած  կատարված մեծ աշխատանքին` մենք զերծ ենք մնացել ինքնագովազդից, մեր մասին բարձրաձայնելուց, կատարել ենք մեր աշխատանքը լուռ, առանց բարձրաձայնելու, այս պարագայում կարող եմ անվանել անցած 5 տարիները տքնաջան և լուռ աշխատանքի տարիներ:

-Պարոն Հարությունյան, ինչպես 2007թ.-ին, այնպես էլ հիմա, անձամբ տպավորություն ունեմ, որ Արցախում նախագահական ընտրությունները անցնում են քաղաքակիրթ մթնոլորոտում, բայց ինչպես 2007-ին, այնպես էլ հիմա թեկնածուների և նրանց թիմակիցների կողմից երբեմն հնչում են ինչպես քննադատություններ, այնպես էլ վիրավորանքներ, գործող իշխանությունների և նախագահի հանդեպ, չեք պատրաստվում պատասխանել նրանց:
-Ինչպես 2007-ին, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ այդ քննադատությունների և առավել ևս վիրավորանքների պատասխանը կտա Արցախի ժողովուրդը՝ հուլիսի 19 ին կատարելով իրենց ընտրությունը:

-Նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում նաև ներկայացված են անցած 5 տարիներին ձերք բերված հաջողությունները, սոցիալական ոլորտում, ընդհանուր տնտեսության զարգացման գործում, իրավական համակարգում և այլն: Իսկ մյուս թեկնածուների կողմից նշվում է սոցիալական բևեռացման առկայություն, տնտեսության կենտրոնացում մի քանի մարդկանց ձեռքերում և այլն: Երկու հակառակ մոտեցումներ են առաջ գալիս, որ մոտեցումն է վերջապես համապատասխանում իրականությանը:

-Իրականությունը կարելի է գնահատել փաստերով, սոցիալական ոլորոտում սոցվճարները 10 միլիարդ դրամից հասել են 18 միլիարդ դրամի` այսինքն աճել են 80 տոկոսով, տնտեսության զարգացման տեսանկյունից այս տարիներին ապահովել ենք ՀՆԱ-ի 8-10 տոկոս աճ, անգամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ ապահովել ենք 5 տոկոս տնտեսական աճ, հանցագործությունների թիվը նվազել է, միայն 2011 թվականին նախորդ տարվա համեմատ այն նվազել է ավելի քան 21 տոկոսով: Իսկ արդյոք բավարար են այս ցուցանիշները. իհարկե, ոչ, հենց սրանով է պայմանավորված, որ անհրաժեշտ է շարունակել :

-Պարոն Հարությունյան, Ձեր թույլտվությամբ, ևս մեկ հարց: Հետևում ե՞ք մնացած թեկնածուների շտաբի կողմից ծավալվող քարոզչությանը, ինչպիսի՞ գնահատական կտաք նրանց աշխատանքներին:
-Քանի որ հանդիսանում եմ որպես ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետը, զերծ կմնամ այլ շտաբերի գործունեությունը գնահատելուց, բայց օգտվելով առիթից կոչ եմ անում բոլորին այս ընթացքում հրաժարվել քարոզչության այնպիսի տեսակներից, որոնք բացասաբար կանդրադառնան մեր երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի վրա` բազմակարծության փոխարեն ստեղծելով առճակատում և վնասելով բոլորիս համար միակ գերակա արժեքը` պետական շահը:
Շնորհակալություն, մաղթում եմ բոլորին հաջողություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}