Բեն-Լադենի խոհարարը Գուանտանամոյից ազատ է արձակվել
«Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի խոհարար Իբրահիմ ալ-Քոսին (Ibrahim al-Qosi) ազատ է արձակվել ամերիկյան հայտնի Գուանտանամոյի բանտից, որը գտնվում է Կուբայում: Նա վերադարձել է Սուդան, տեղեկացնում է AP-ն:
Ալ-Քոսին 52 տարեկան է և Սուդան է տեղափոխվել հուլիսի 10-ի երեկոյան, ամերիկյան ռազմական օդանավով: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նրան դիմավորել են եղբայրն ու հայրը:
Իբրահիմ ալ-Քոսին Գուանտանամոյում անցկացրել է տասը տարի: 2010-ի հուլիսի 7-ին Ալ-Քոսին ընդունել է իր մեղքը ահաբեկչության աջակցման գործում: Նա նաև ասել է, որ Բեն-Լադենի մոտ նա տարբեր գործեր է կատարել, մասնավորապես եղել է նրա խոհարարը և վարորդը:
Այժմ Գուանտանամոյում մնացել են 168 ազատազրկվածներ: