Օսկանյանի գործը՝ փակուղում
«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ «Իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է ստեղծվել՝ կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ։ Ավելի քան 2 շաբաթ է՝ այդ գործի ընթացքի վերաբերյալ որևէ նոր տեղեկատվություն չի հրապարակվել, և Վ. Օսկանյանը չի հրավիրվել հարցաքննության։ Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն բավարար փաստեր չունի ապացուցելու, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ, ինչի առիթով մայիսի 25-ին հարուցել էր այդ քրեական գործը»:
Թերթի հետ զրույցում ԱԱԾ լրատվության պատասխանատու Արծվին Բաղրամյանը չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունները։ Ընդամենն ասել է, թե «նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ոչինչ չի կարող ասել»։ Թերթը հիշեցնում է նաև, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Սիվիլիթասի» հաշվապահական գործունեությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունում։ Թերթի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նշել է, թե իր տեղեկություններով՝ որևէ լուրջ խախտում չի հայտնաբերվել։ Նաև ավելացրել է, թե առաջիկա օրերին այդ գործի հետ կապված ասուլիս կհրավիրեն հիմնադրամի պաշտպան Արթուր Գրիգորյանի հետ միասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները