Թուրքիայում տպագրված ՍԾՏՀ գրքույկում Արարատը ներկայացված է որպես Հայաստանի խորհրդանիշ
Սույն թվականի հունիսի 26-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի էր ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) հիմնադրման 20 ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին մասնակցել էին 12 անդամ երկրների (Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Ուկրաինա, Թուրքիա, Հունաստան և Վրաստան) ներկայացուցիչներ: Հայկական պատվիրակությունը մասնակցում էր ՀՀ փոխարտոգործնախարար Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:
Հոբելյանական այդ գագաթաժողովի առթիվ Թուրքիայում հրատարակվել է «ՍԾՏՀ»-ի անցած ուղու մասին պատմող գրքույկ` հետևյալ վերտառությամբ «Սևծովյան տարածաշրջանում համագործակցության երկու տասնամյակները. հաջողությունները, քաղած դասերը և հեռանկարները ապագայի համար ՍԾՏՀ գործընթացում»:
Հիշյալ գրքույկը ներառում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ճառերը «ՍԾՏՀ»-ի անցած ճանապարհի, ձախողած ու հաջողած քայլերի մասին: Գրքույկում տեղ է գտել նաև «ՍԾՏՀ» անդամ պետությունների մասին տեղեկատվական հատված, որտեղ ներկայացված են տարածքը, բնակչությունը, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ինչպես նաև տվյալ երկիրը խորհրդանշող նկար: Ուշագրավ է, որ Հայաստանին նվիրված տեղեկատվական էջում պատկերված է Մասիս և Սիս սարերի լուսանկարը: Սա կարող է նշանակել, որ Թուրքիան անուղղակիորեն ընդունում է Արարատի` Հայաստանին ու հայ ազգին պատկանելը:
Հայոց բիբլիական Արարատ լեռը թուրքերը զավթել էին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով 1921-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները