Դ. Բաբայան. Ադրբեջանի պահվածքը հնարավորություն չի տալիս առաջ քայլ գրանցել
«Համանախագահների հետ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է տարածաշրջանային խաղաղության և կայունության հետ կապված հարցեր»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ հիմնական հարցեր են քննարկվել համանախագահների Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ քննարկվել է հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիության, դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու հետ կապված հարցեր:
Հարցին, թե՝ այդ խնդիրները մշտապես տարբեր ֆորմատներով հանդիպումներում բարձրացվում են, ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կրկին հետ չի կանգնի, վերջինս ասաց. «Երաշխիքներ չկան, ավելին՝ Ադրբեջանը չի համաձայնվում այդ պայմաններին, իսկ դա հնարավորություն չի տալիս բանակցություններում առաջ քայլ գրանցել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները