Դումբիա. «Չեմ ափսոսում, որ ընտրել եմ «Վեստ Բրոմվիչը», այլ ոչ թե «Արսենալը»
Ֆրանսիական «Ռեննի» կիսապաշտպան Տոնգո Դումբիան որոշել է կարիերան շարունակել անգլիական «Վեստ Բրոմվիչում»: Հիշեցնենք, որ նրա տրանսֆերին նաև Լոնդոնի «Արսենալն» էր հավակնում:
«Չեմ ափսոսում, որ ընտրել եմ «Վեստ Բրոմվիչը», այլ ոչ թե «Արսենալը»,- Դումբիայի խոսքերը մեջբերել է «Birmingham Mail»-ը:- «Վեստ Բրոմվիչում» ես հիմնական կազմում խաղալու ավելի մեծ հնարավորություններ կունենամ: Դրան գումարած` դեռ պետք է կատարելագործվեմ: Չեմ կարող ասել, որ «Ռեննում» խաղալն ինձ դուր չէր գալիս: Պարզապես անգլիական Պրեմիեր լիգան իմ երազանքն էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա