Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ
Վալենտինա Մատվիենկոյի մեսիջը «Հին Էրիվան»-ից. Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ:
«Հրապարակը» գրում է, որ Հայաստանում գտնվող ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն «Հին էրիվանում» իր պատվին տրված ճաշի ժամանակ Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել. «Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, սակայն այսօր Ադրբեջանում չկան այնպիսի գործիչներ, որոնք այդ մասին կարող են հայտարարել»:
Թերթը մեկնաբանում է. «Հասկանալի է, որ պուտինյան «դինաստիայի» առանցքային դերակատարներից մեկի այս միտքը` ԵԱՀԿ նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցի ֆոնին նոր իմաստ է ստանում Ռուսաստանի` Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով: Ըստ ամենայնի, Ռուսաստանը գիտակցում է, որ գազի գնի բարձրացման, օդանավակայանի «գույքագրմանը» զուգահեռ պետք է ասվեն մտքեր` Հայաստանի սիրտը շահելու համար, որովհետև տարածաշրջանում ամեն րոպե կարող է և ստատուս քվո փոխվել ոչ ի շահ Ռուսաստանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները