Մարզերից եկած պատգամավորները վարձով ապրում են Լենինգրադյան փողոցում
«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` հայրենի ԱԺ-ն դեռ պահպանում է սովետական բարի ավանդույթները և Երևան տեղափոխված այն պատգամավորներին, ովքեր Երևանից չեն և չունեն ապրելու հնարավորություն, ապահովում է վարձով բնակարանով` ամսական 120 ԱՄՆ դոլարի սահմաններում»: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան` շա՞տ են այդպիսիք հայոց պառլամենտում, խորհրդարանից ասել են` երեք հոգուց են մինչ այժմ դիմում ստացել. Էդմոն Մարուքյան, Իշխան Խաչատրյան, Խաչիկ Հարությունյան: Վերջիններս, տրամադրված հնարավորության սահմաններում, կարողացել են ոչ թե կենտրոնում, այլ Լենինգրադյան փողոցի կողմերում բնակարան վարձել ու պատգամավոր աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները