Պալաչն ընտանիքին հեռացրել է Հայաստանից ու պատրաստվում է «ծանր պատերազմի»
«Հայկական ժամանակը» գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանում սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են. թերթի տեղեկություններով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը: «Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների, Պալաչին փոխանցել է Բեգլարյանը:
Նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությանը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգև Սրբազանը: «Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները