Գյումրիի քաղաքապետն իր ունեցվածքի հիմնական մասը հանրապետությունից դուրս է բերել
«Իրավունքը», «Բամբասանք» խորագրի ներքո անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան շուրջ շրջանառվող խոսակցություններին` նշել է, թե «այդ բոլոր լուրերն էլ տանում են նրան, որ առաջիկա ընտրություններին նա հազիվ թե ՀՀԿ-ի հովանավորյալը լինի։ Եվ ահա այդ ամենի ֆոնին պրն Ղուկասյանից քաջատեղյակ Գյումրիի թերթի աղբյուրները փոխանցում են, որ նրա մոտ էլ այս պահին կա այդ համոզմունքը։ Պրն Ղուկասյանը պարբերաբար հայտնվում է հակասական տրամադրությունների մեջ։ Մեկ յուրայիններին կարգադրում է պատրաստվել ընտրությունների, քանի որ, չնայած բոլոր արգելքներին, պատրաստվում է կրկին առաջադրվել ու մինչև վերջ կռիվ տալ։ Մեկ էլ ասում են, թե 180 աստիճանով փոխվում է ու հենց ինքն է սկսում ամենամերձավորներին քարոզել, թե ստիպված է ենթարկվել, քանի որ հակառակ դեպքում կարող է իր կենսագրության շատ հետաքրքիր էջեր ջրի երես լողալ, դրանից բխող բոլոր իրավաբանական հետևանքներով հանդերձ։ Կան նաև տեղեկություններ, որ որպես նախապատրաստական միջոցառում, Վ. Ղուկասյանն արդեն իսկ ունեցվածքի հիմնական մասը հանրապետությունից դուրս է բերել ու փորձում է մասնավորապես Ֆրանսիայում նոր բիզնեսներ ու սեփականություններ ձեռք բերել։ Բնականաբար, այն հաշվարկով, որ անցանկալի իրավիճակում մնա միայն ինքնաթիռի տոմս գնելն ու երկրից թռնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները