Բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ՏՏ շուկայով
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին`առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադարձ է եղել հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին և հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, և բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաև հայ-բելգիական գործարար շփումները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Երկուստեք հեռանկարային է համարվել գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դեսպանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով և խոստացել է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին