Նոր մանրամասներ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեության վերաբերյալ
«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։ Թերթի խմբագրություն են այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Սեփոյանն ու Կառլեն Շահինյանը, որոնք պատմել են, որ 2009թ. Հայրապետյանն իր հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել։ Իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները։ Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը՝ մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն: Հայրապետյանը մինչ օրս հրաժարվում է վճարել բանվորների աշխատավարձը»:
Թերթի հետ զրույցում տուժածները նշել են, որ «Արդեն 3 տարի ա անցել, ու մինչև հիմա էդ Հայկն (Ռուբեն Հայրապետյանի հորեղբոր որդին) ասում ա՝ եթե փող չի տվել, ես որտեղի՞ց տամ: Մենք անգամ Սերժ Սարգսյանին ենք նամակ գրել, որ սենց բան ա եղել, մեզ գրել ա, թե տվե´ք դատարան»: Այնուհետև թերթի հետ զրույցում ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը նշել է, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ինչի մասին է խոսքը։ «Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք։ Իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն։ Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասել»,-նշել է Ա. Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները