Սահմանադրական փոփոխություններ են սպասվում
«Իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել։ Նրանք դեռ հաստատապես չեն բարձրաձայնել իրենց մտադրությունների մասին, փոխարենը սկսել են կամաց- կամաց հասարակությանը նախապատրաստել այդ գործընթացին՝ պարբերաբար այդ մասին որոշակի ակնարկներ անելով»,- գրում է «Ժողովուրդը»: Թերթի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի ցանկացել մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են իրենք ցանկանում։ Թերթի հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ դրանք անհրաժեշտ են՝ թերությունների վերացման համար և զարգացման նոր նպատակադրումներից ելնելով: Թերթի տեղեկություններով՝ «իշխանական վերնախավում արդեն ուրվագծվել է այն թիմը, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխություններով։ Այս համատեքստում շրջանառվում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, զինդատախազ Գևորգ Կոստանյանի անունները։ Թեև Դ. Հարությունյանը երեկ հերքում էր որևէ թիմի մասին խոսակցությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները