Արդեն 11 ստորագրություն կա. Կմիանա Վահան Հովհաննիսյանը
Ժամը 12-ի դրությամբ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ԱԺ քարտուղարությունից ստացած ձևաթղթի ներքո ստորագրել է 11 պատգամավոր: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ում սենյակ էլ ստորագրություն թողնելու համար գալիս են պատգամավորները:
Մասնավորպես ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր 7 անդամները, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ից ստորագրություն է թողել Արմեն Ռուստամյանը: Փաշինյանը հույս ունի, որ «Ժառանգություն» խմբակցության մյուս երկու անդամներն էլ կմիանան նախաձեռնությանը:
Նշենք, որ մեր զրուցելու պահին Նիկոլ Փաշինյանին մոտեցավ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ով տեղեկացրեց, որ ավելի ուշ կմոտենա ու կստորագրի փաստաթղթի տակ:
Ինչ վերբարերոմ է ԲՀԿ-ին, ապա խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախաձեռնությանը կմիանան բոլոր այն ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր այս պահին ԱԺ-ում են:
Panorama.am-ի թղթակիցը ԲՀԿ-ական պատգամավորներից ԱԺ-ում նկատել է Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին: Ստորագրահավաքը, ինչպես հայտարարվել է երեկ, կշարունակվի մինչև ժամը 15-ը:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները «որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:
Նստաշրջան անցկացնելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները