Մեկնարկել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը
ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կնպաստի երկրից երիտասարգ գիտական ներուժի արտահոսքի նվազեցմանը: Անդրադառնալով ծրագրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի ղեկավար մարմնի անդամ, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:
«2011 թ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդ գիտնականների հետ, որտեղ քննարկվեցին երիտասարդ գիտնականներին հուզող մի շարք խնդիրներ, բարձրացվեցին մի շարք հարցեր: Այդ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ ՀՀ նախագահի կողմից երիրտասարգ գիտնականերին կտրամադրվի 100 մլն դրամ ֆինանսական աջակցություն: Այդ ամենից հետո ձևավորվեց ծրագրի իրականացման համար պատասխանատու աշխատանքային խումբ՝ ԿԳ Նախարար Արմեն Աշտոնյանի գլխավորությամբ»,- նշեց Գևորգ Վարդանյանը:
Գևորգ Վարդանյանը նշեց, որ ղեկավար մարմինը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երեքը ներկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, երեքը՝ բուհական գիտական ընկերությունները, իսկ մյուս երեք անդամները ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը:
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական ուղղություններից՝ երիտասարդ գիտնականներին դրամաշնորհների տրամադրում, գիտաժողովներին մասնակցելու համար դրամաշնորհների տրամադրում, միջազգային և հանրապետական գիտաժողովների և գիտական դպրոցների կազմակերպման ֆինանսավորում և գիտական տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխությունների կազմակերպում:
Ըստ Գ. Վարդանյանի՝ ղեկավար մարմինը մանրակրկիտ ձևով մշակել է ծրագրի բոլոր կետերը ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման բոլոր չափորոշիչները:
Գևորգ Վարդանյանի խոսքերով, վերոհիշյալ 100 մլն դրամից 40 մլն-ը պետք տրամադրվի դրամաշնորհներին, 24 մլն դրամ՝ գիտաժողովներին մասնակցության ֆինանսավորմանը, ևս 24 մլն դրամ պետք է հատկացվի գիտաժողովների և գիտական դպրոցների կազմակերպման ֆինանսավորմանը, և 10 մլն դրամ էլ տարբեր անվանակարգերում մրցանակների տրամադրմանը: Եվս 2 մլն դրամ էլ` չնախատեսված այլ ծախսերը հոգալու համար:
Գևորգ Վարդանյանը նշեց որ արդեն իսկ ձևավորվել է ֆեյսբուքյան համապատասխան խումբ, որտեղ և շահառուները կարող են ներկայացնել մրցույթին մասնակցության իրենց հայտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան