Ս. Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է վերջին շրջանում լարվածության աճին և հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին` կարևորելով վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում