Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը չի քննարկվել. Կուսակցականները պարտավոր են հետևել կուսակցության կանոնադրությանը
«Չէի ցանկանա կենտրոնանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի պատասխանատուի ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունների վրա, պարզապես նշեմ, որ նրա անմիջական ղեկավարը կուսակցական է, ավելին՝ մարզային խորհրդի ղեկավարը: Իսկ կուսակցության անդամները՝ ղեկավար կազմից մինչև շարքային կուսակցականներ, ՀՀԿ-ական լինելով, պարտավոր են հետևել կուսակցության կանոնադրական և ծրագրային պահանջներին»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի պատասխանատուի այն հայտարարությանը, թե Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել, նա ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ News.am-ի հարցին, եթե ՀՀԿ-ն որոշի, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրում իր թեկնածությունը, ի՞նչ պետք է անեն, Գյումրիի քաղաքապետի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել: Գյումրիի քաղաքապետը ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, իսկ իր կուսակցության «եթե»-ները դուք եք ասում»:
Հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը քննարկել կամ որոշում է ընդունել, թե ում է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, Է. Շարմազանովը նշեց. «Կուսակցությունում Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը դեռևս չի քննարկվել»:
Եթե կուսակցականները չեն ենթարկվում կուսակցական որոշումներին, ապա դա ինչ է ենթադրում հարցին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Հանրապետականը դասական քաղաքական կուսակցություն է, որտեղ կարգապահությունը շատ կարևոր տեղում է:
Անկարգապահ կուսակցականների համար ՀՀԿ կանոնադրությունը համապատասխան միջոցառումներ է նախատեսում»:
Նշենք, որ ըստ ՀՀԿ կանոնադրության 3.7 կետի՝ կուսակցության անդամը պարտավոր է`
• գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում.
• կատարել կուսակցության համագումարի, վերադաս մարմինների որոշումները և
ծրագրային դրույթները.
• մասնակցել սկզμնական կազմակերպության ժողովներին և միջոցառումներին.
• կատարել օրենքով և սույն կանոնադրությամμ նախատեսված այլ
պարտականություններ:
Իսկ նույն կանոնադրության 3.10 կետը սահմանում է, որ կուսակցության կանոնադրությամμ նախատեսված պարտականությունները կամ վերադաս
մարմինների որոշումները չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության`
• նկատողություն.
• խիստ նկատողություն.
• հեռացում կուսակցության շարքերից:
Կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է
ենթարկել սկզբնական կազմակերպության ժողովը կամ կազմակերպչական հանձնաժողովը:
Տարածքային և շրջանային խորհուրդների անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել համապատասխան խորհուրդը կամ կազմակերպչական հանձնաժողովը, իսկ ներկայացուցչական և ղեկավար մարմինների անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել միայն գործադիր մարմինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա