Հասարակություն 10:20 13/07/2012

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ցանկացած բան նախաձեռնելուց առաջ պետք է խորհրդակցել հենց իրենց հետ»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցներում պարբերաբար անդրադարձ է կատարվում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, նրանց իրավունքներին: Վերջերս նաև հետազոտություն է անցկացվել, որի նպատակն էր պարզել գրեթե բոլոր օրակարգային հարցերը, որոնք առկա են այս ոլորտում: Հետազոտության արդյունքների, նաև այն մասին, թե որքանո՞վ է պետությունը հաշմանդամներին օգնում և աջակցում (օրենքով ամրագրվածի շրջանակում) Panorama.am-ը զրուցեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի հետ:

-Արդյո՞ք պետությունը տրամադրում է անվասայլակներ սահմանափակ կարողություններ ու տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց: Ի՞նչ որակի են այդ անվասայլակները, որովհետև շատերը դժգոհում են, որ այդ անվասայլակները ուղղակի անորակ են ու նրանք միևնույն է ստիպված են լինում գնել:

- Միանգամայն իրավացի եք` պետությունը համաձայն գործող օրենսդրության հանձն է առել ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, այդ թվում անվասայլակներով։ Սակայն, ցավոք այստեղ ունենք շատ լուրջ խնդիրներ, որի մասին վկայում է նաև ԵՄ ֆինանսավորմամբ «Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի շրջանակներում իրականացված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման հետազոտությունը՝ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի 19 քաղաքներում։ Ըստ այդ հետազոտության տվյալների, պետության կողմից տրամադրված պրոթեզաօրթոպեդիկ պարագաները` անվասայլակ, հենակ, պրոթեզ և այլն կարիք ունեցողների միայն 60 տոկոսն է օգտագործում, 17 տոկոսը դրանք գնել է ինքնուրույն, 16 տոկոսը ստացել է ՀԿ-ներից, իսկ 7-ն էլ այլ աղբյուրներից։ Սա այն պարագայում, որ պետությունը հանձն է առել ապահովել անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով բոլորին։

-Ի՞նչ արժե անվասայլակը, եթե անձը ինքը որոշի գնել իր ուժերով և որքա՞ն թոշակ է առավելագույնը ստանում անվասայլակով տեղաշարժվող անձը:

-Անձի համար անվասայլակի ընտրությունը շատ լուրջ ու բարդ խնդիր է։ Գոյություն ունեն շատ յուրահատուկ ցուցանիշներ, օրինակ` չափսը, քաշը, կառավարման ձևը և շատ այլ ցուցանիշներ։ Բավական է որոշում կայացնողներից մեկը մինչև սայլակների գնման պատվեր տալը մեկ օր իր առօրյան անցկացնի սայլակով և վստահաբար արդյունքը կլինի այլ։

Մեզանում ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շատ հաճախ, եթե ոչ միշտ մեր սուբյեկտիվ պատկերացումներով ենք որոշում, թե ծառայություն ստացողին ինչպիսի սարքեր կամ ծառայություններ են անհրաժեշտ։ Այդպես, Հայաստանում շուրջ 3000 անձ տեղաշարժվում են անվասայլակով, նրանցից շուրջ 200–ը չի կարողանում ձեռքի ուժով կառավարել անվասայլակը և կարիք ունի էլեկտրական շարժիչով անվասայլակի, որը շուրջ 1.5 միլիոն դրամ արժե։ Քչերը կարող են նման ծախս անել… իհարկե կան դեպքեր, երբ բարերարների օժանդակությամբ լուծվում է մի երկու հոգու հարց, սակայն մեծ մասը ստանում են սարք, որը իրեն հարմար չէ օգտագործման: Այս իրավիճակը ինձ հիշեցնում է խորհրդային շրջանի տարրական դասարանների դասագրքերում ներկայացվող օրինակը, երբ արագիլը աղվեսին հյուրընկալելիս ուտեստը հրամցնում է կճուճից, որի բերանը այնքան նեղ է, որ միայն արագիլները կարող են դրանից օգտվել։

-Ստացվում է, որ պետությունն անում է անելու համար…. ի՞նչ անել, ինչո՞ւմն եք տեսնում լուծումը:

-Պետք է նախևառաջ հասկանալ մի պարզ ճշմարտություն. հաշմանդամություն ունեցող անձանց համար ցանկացած բան նախաձեռնելուց առաջ պետք է խորհրդակցել հենց իրենց հետ։ Կարող է տարօրինակ թվալ այն ինչ ասում եմ, սակայն խնդիրն այն չէ, որ ֆինանսական միջոցները սուղ են և եթե գումար լինի միայն այդ ժամանակ է հնարավոր լուծել բոլոր խնդիրները, ոչ։ Երբեք ու ոչ մի տեղ չի լինում այնպես, որ գումարի կարիք չկա։

Խնդիրը մոտեցման և քաղաքական կամքի մեջ է։ Արդյո՞ք մենք ուզում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձիք ներառվեն հասարակական կյանքում, մասնակիցը լինեն իրենց խնդիրների լուծմանը, լինեն հարկատու, այլ ոչ նպաստառու։ Սրանք հարցադրումներ են, որոնցից այլևս չենք կարող խույս տալ ու չանդրադառնալ դրանց, քանզի 2010 թ-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը պարտավորություններ է ստանձնել գործնականում անցում կատարել բժշկական մոդելից սոցիալական մոդելին` նպատակ ունենալով ապահովել հաշմանդամների լիարժեք մասնակցություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Այս առումով մենք գտնվում ենք շատ կարևոր իրադարձությունների ու զարգացումների շրջանում, երբ Կառավարությունը ձեռնամուխ է եղել ներկայիս օրենսդրական փաստաթղթերը համապատասխանեցնելու ՄԱԿ-ի հիշյալ Կոնվենցիայի դրույթներին:

Այս պարագայում համար մեկ իրավական ակտը դա «Հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին» 1993 թ-ին ընդունված օրենքն է, որին պետք է փոխարինի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքը, որի նախագիծը ներկայումս դրված է շրջանառության մեջ։ Շատ կարևոր է, որ կարողանանք պաշտպանել ներառման երաշխիքներ ապահովող դրույթները, այլապես այս օրենքը կրկին կլինի սոցիալական պաշտպանության մասին և հաշմանդամություն ունեցող անձը նորից կդիտարկվի որպես զուտ սպառող։ Հիշատակված դրույթներից է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի հոդված 14-ը, որը ի սկզբանե սահմանում էր քվոտավորում գործատուների մոտ, սակայն այս դրույթը Էկոնոմիկայի նախարարության առարկությամբ հանվեց 14 հոդվածից։ Հարցը մեր կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հանձնարարությամբ այս կետը հետ է ուղարկվել վերաքննարկման և ներկայումս քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ: Դրանց ժամանակ ի հակադրություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի արտահայտած այն կարծիքին, թե մեր երկրի տնտեսությունը և գործարար միջավայրը դեռևս պատրաստ չէ քվոտաների ներդրմանը, մենք հայտնել ենք մեր կարծիքը, որ միևնույն է` պետք է մի օր սկսել ռադիկալ քայլեր անել այս ոլորտում և որքան ուշ դա արվի, այնքան երկրի տնտեսության զարգացմանը համընթաց ավելի շատ խնդիրներ կառաջանան և կմեծանա անջրպետը առկա վիճակի և այն կետի մեջ, որին մենք ձգտում ենք։

-Ի՞նչ է ենթադրում այդ քվոտավորումը:

-Նախ` նշեմ, որ չափազանց կարևոր է գիտակցել այն, որ քվոտավորումը տեղի կունենա բոլոր ոլորտներում` շրջակա միջավայրի մատչելիությունից սկսած, ծառայություներով վերջացրած։ Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա առաջարկվում է սկզբնական շրջանում 4-5 տոկոս քվոտավորում սահմանել 1000 կամ ավելի աշխատատեղ ունեցող ընկերությունների համար և մինչև 2020 թվականը աստիճանաբար, ըստ թափուր աշխատատեղերի առաջացման, պահանջը կիրառել 70 կամ ավելի աշխատող ունեցող ընկերությունների հանդեպ և տվյալ ընկերության կողմից պահանջի կատարումը անհնար լինելու դեպքում` գնել ապրանք կամ ծառայություն, այն ընկերություններից / սոցիալական ձեռնարկություններ/, որոնց 50 կամ ավելի տոկոսը հաշմանդամներ են:

-Վերադառնանք հետազոտությանը. հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ ուրիշ ի՞նչ բացահայտումներ է արել Ձեր կողմից իրականացված հետազոտությունը։

-Նախ` ներկայացնեմ ընթացակարգը: Հարցման իրականացման նպատակով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ցուցակներից դասակարգվել են հաշմանդամության I, II և III խումբ ունեցող մարդկանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց անունները, ցուցակներն անցկացվել են հատուկ համակարգչային ծրագրով, որի արդյունքում պատահականության սկզբունքով հարցման համար ընտրվել է 10-ական անձ յուրաքանչյուր խմբից, համապատասխանաբար 40 անձ յուրաքանչյուր քաղաքից: Սակայն հետագա աշխատանքի ընթացքում, արդեն հարցումներ կատարելիս ցուցակներում հայտնաբերվեցին շուրջ 30 տոկոս անճշտություններ, ինչպես օրինակ` հասցեներ, որտեղ նման անձ այժմ չի բնակվում: Կային նաև մահացած քաղաքացիների տվյալներ և այլ անճշտություններ։ Արդյունքում ըստ մարզերի համամասնությունը եղավ անհամաչափ։

Հարցմանը մասնակցել են 526 հաշմանդամություն ունեցող անձ։ Հարցվածներից 21 տոկոսը I, 30 տոկոսը`II, 31 տոկոսը` II խմբի հաշմանդամություն ունեցող անձիք էին, իսկ 18 տոկոսը հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության ծրագրերին, իրավունքներին և արտոնություններից տեղեկացվածությանը, պարզվել է , որ հարցվածների 48 տոկոսը բոլորովին ծանոթ չէ դրանց, մասամբ ծանոթ է հարցվածների 39 տոկոսը և միայն 11 տոկոսն է ծանոթ եղել պետական քաղաքականության ծրագրերին: Միայն 19 տոկոսն է, որ հանդիպել է իրավախախտումների, իրավունքների ոտնահարման և անհարգալից վերաբերմունքի վերջին 5 տարում պետական և /կամ տեղական մարմիններում /, 38 տոկոսի մոտ իրավունքի ոտնահարումները, անհարգալից վերաբերմունքը հիմնականում նկատվել են առողջապահական հիմնարկներում` ներառյալ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ: Իսկ հարցվածների 31 տոկոսը իրավունքների ոտնահարում են նկատել սոցիալական ծառայություններում:

Հարցվածների միայն 5 տոկոսն են գտնում, որ պետությունը լիովին կատարում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հանդեպ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորությունները: 32 տոկոսի կարծիքով, պետությունը մասամբ է կատարում, 21 տոկոսը հակված է «բոլորովին չի կատարում» պատասխանին, իսկ 20 տոկոսն էլ` դեռևս չի կատարում:

-Իսկ կոռուպցիոն ռիսկեր ի հայտ եկել են հետազոտության ընթացքում:

-Այո, զերծ չենք մնացել նաև դրանից: Այդպես, արդյո՞ք հաշմանդամության խումբ ստանալուց ունեցել եք խնդիրներ հարցին հարցվածների 88 տոկոսը պատասխանել է, որ չի ունեցել խնդիրներ, 12 տոկոսը խնդիրներ է ունեցել` խոսքը հատկապես III խումբ ձեռք բերողների մասին է: Ընդհանուր առմամբ, այս թվից 47 տոկոսն էլ նշել է, որ իրենցից գումար են ուզել հաշմանդամության խումբ նշանակելու համար, իսկ 35 տոկոսի նկատմամբ էլ ցուցաբերվել է դժկամ, անմարդկային վերաբերմունք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}