«ԱրմենՏել»-ը խաղարկում էSamsung Galaxy S հեռախոսներ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Իմ ամառը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:
«Ամառային այս թեժ օրերին մենք առաջարկում ենք Beeline Armenia էջի երկրպագուներին կիսվել իրենց վառ և դրական տպավորություններով: Մեր կողմից առաջարկվող շահավետ սակագնային փաթեթների և ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ մեր օգտատերերը կարող են հետևել նորություններին և մասնակցել ֆեյսբուքյան այս ֆոտոմրցույթին անկախ գտնվելու վայրից` լինի դա տանը, ծովում, լեռներում թե սրճարանում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրի մոտ կգտնվի հետաքրքիր մի լուսանկար, որը նա կցանկանա կիսել իր ընկերների հետ և կմասնակցի այս մրցույթին` ստանալով հնարավորություն շահելու արժեքավոր նվերներ» – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ամռան հետ կապված լուսանակար մինչև հուլիսի 24-ը ժամը 17:00 ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հուլիս 24-ին մինչև 19:00 կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում: Մրցույթն ավարտվում է օգոստոսի 7-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am հասցեում:
Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին