Մինչև օրս Թուրքիայում արգելափակվել է ավելի քան 20.000 կայք
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, չնայած շարունակվում են մամուլի ազատության մասին լայն քննարկումներ, բայց այդ երկրում օրեցօր ավելանում է արգելափակված կայքերի քանակը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն` 2012-ի առաջին կիսամյակում Թուրքիայում գրաքննության է ենթարկվել 4.400 ինտերնետային կայք և արգելափակվել:
Նշվում է նաև, որ մինչև օրս Թուրքիայում տարբեր պատճառներով արգելափակվել է ավելի քան 20.000 կայք, որոնց մեծ մասի հասանելիությունը դադարեցվել է կապի և հեռահաղորդակցության վարչության որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում