Կասիլյասն իրեն համեմատել է Լև Յաշինի հետ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն ասել է, որ իրեն ֆավորիտ չի համարում «Ոսկե գնդակ-2012»-ի համար պայքարում, սակայն վստահություն է հայտնել, որ դարպասապահները նույնպես արժանի են այդ մրցանակին:
«Վստահ եմ` «Ոսկե գնդակը» կնվաճի այն ֆուտբոլիստը, ով ավելի շատ է արժանի դրան,- Եվրոպայի կրկնակի չեմպիոնի խոսքերը մեջբերել է AS-ը:- Լսել եմ, որ ինձ հեղինակավոր այդ մրցանակի համար պայքարում ֆավորիտ են համարում: Չգիտեմ` իրականում դա այդպե՞ս է: Իհարկե, գործնականում միշտ «Ոսկե գնդակը» բաժին է հասնում այլ ամպլուայի խաղացողներին: Բայց մենք նույնպես լիարժեք իրավունք ունենք` տիրանալու այդ ավարին, քանի որ դարպասապահները նույնպես խաղադաշտ են մտնում: Եվ եթե Լև Յաշինն արժանացել է այդ մրցանակին, ապա ինչո՞ւ ես չեմ կարող լինել նրա հետնորդը:
Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ես համաձայն եմ, որ այս կազմը լավագույններից մեկն է ողջ պատմության ընթացքում: Մենք շատ բանի ենք հասել և հիմա յուրաքանչյուր մրցաշարում ֆավորիտ ենք համարվում: Բայց նախկինի պես ցանկանում ենք հաղթել»:
Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականը պատմության մեջ առաջին թիմն է, որին հաջողվել է հաղթանակ տոնել անընդմեջ երեք խոշոր մրցաշարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա