Վարդան Ղուկասյանի համար միջնորդություններ են արվում
Ըստ «Չորրորդ ինքնիշխանության»` լուրեր կան, որ Գյումրիի քաղաքապետի համար այս ընթացքում վերին էշելոնի մոտ միջնորդություններ են արվել ինչպես կոալիցիոն գործընկեր, ՕԵԿ լիդեր Արթուր Բաղդասարյանի, այնպես էլ Վարդանիկի հոգևոր շրջանակների կողմից, ինչն էլ, ըստ էության, իրավիճակը փոխել է: «Ասում են` ՀՀԿ վերնախավը մտափոխվել է ու որոշել վերանայել Վարդանիկի հարցը և վերջապես վճռել, թե որ տարբերակն է իրենց համար ավելի ձեռնտու: Վարդանիկին տուն ճանապարհե՞լը, թե՞ նորից նրան «շանս» տալը, որի դեպքում գուցեև Վարդանիկը կկարողանա դարձի գալ` բերելով ՀՀԿ-ի համար պահանջվող ձայները:
«ՉԻ»-ն փորձել է վերոնշյալ տեղեկության վերաբերյալ ծանոթանալ և´ ՀՀԿ-ի, և´ անձամբ Վարդան Ղուկասյանի կարծիքին, սակայն երկու դեպքում էլ թերթի փորձերը ապարդյուն են անցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները