Մեծահարուստները կայցելեն Հայաստան
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին Հայաստան են ժամանելու ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, նախկին դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ու «ԲԱՄՕ» հոլդինգի հիմնադիրներ Մուրադյան եղբայրները:
«Ըստ որոշ լուրերի, ՌԴ-ում հաստատված մեծահարուստների այցը Հայաստան շատ կոնկրետ պատճառ ու նպատակ ունի: Անկախ ամեն ինչից, ՀՀ-ին բազում թելերով կապված այս գործարար շրջանակները նախ և առաջ պատրաստվում են ճշտել իրենց անելիքները 2013-ի հետ կապված: Երկրորդ` որոշները փորձելու են իրենց ծննդավայրում հերթական անգամ ՀՀԿ-ի լոբբինգն անել ու ապագա տեղական իշխանիկների հարցը լուծել, քանի որ հենց նրանցով է պայմանավորված լինելու առաջիկա ընտրությունների ելքն ու անհրաժեշտ թվաբանության ապահովումը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները