Լ. Տեր-Պետրոսյանն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանը կսատարի իր թեկնածությունը
Անդրադառնալով աշնանը սպասվող ավագանու և քաղաքապետերի ընտրություններին` «Голос Армении»-ն նշում է, որ ընտրական հիմնական ինտրիգները ծավալվելու են Աբովյան, Գյումրի և Սիսիան քաղաքներում: Աբովյանում, ուր քաղաքապետ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, շատ վաղուց Վերահսկիչ պալատի ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել քաղաքապետարանի գործունեության մեջ: «Հաշվի առնելով օլիգարխների դեմ հասարակությունում ստեղծված բացասական տրամադրությունները` շատ հավանական է, որ Աբովյանը Երևանին միացնելու` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտադրությունն իրականանա»:
Անդրադառնալով տեղական ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը` «ГА»-ն նշում է, որ ՀԱԿ-ը որպես այդպիսին չունի ինքնուրույն խաղ այս ընտրություններում, իսկ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունից, թե Կոնգրեսը կսատարի այն թեկնածուին, ով կնպաստի իշխանությունների թուլացմանը, հետևում է, որ ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ը սատարելու է ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուներին: Թերթը նշում է, որ փոխարենը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, ակնկալում է, որ 2013-ի նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը սատարելու է իր թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները