Ռիմա Դեմիրճյանը գաղտնիքներ է բացահայտում
«Հրապարակն» անդրադարձել է Ռիմա Դեմիրճյանի հեղինակած «Հիշատակ» գրքին: Այն սկսվում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան և ավարտվում 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հետևած իրադարձություններով:
Հեղինակը գրում է. «Համաձայն ընտրությունների պաշտոնական տվյալների` Կարենն ստացել էր ձայների 40.52 տոկոսը, իսկ իրականում, ըստ իրենց արձանագրությունների` մոտավորապես 75 տոկոսը: ԿԸՀ նախագահ Բեզիրջյանը, որի միջոցով անմիջականորեն կատարվել էին կեղծիքները, Հայաստանից տեղափոխվելով ԱՄՆ` մշտական բնակության, ըստ երևույթին, որոշելով մաքրել իրեն պատմության առջև, հրապարակեց մի բրոշյուր, որի տվյալներով` Կարեն Դեմիրճյանը ստացել էր ձայների 73 տոկոսը…»:
Ըստ Ռիմա Դեմիրճյանի, ԱԱԽ նիստից հետո Կարեն Դեմիճյանը կանխազգում կամ, ավելի շուտ` գիտակցում էր վերահաս ոճրագործության հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները