Orange-ին հաջողվեց կյանքի կոչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլային իրադարձությունը ավելի շատ ֆուտբոլասերների համար, քան երբևէ
ՈՒԵՖԱ EURO 2012TM-ն արդեն ավարտվել է: Orange-ի շնորհիվ այս ֆուտբոլային տոնը կարողացան վայելել ավելի շատ ֆուտբոլասերներ, քան երբևէ նախկինում:
Ընկերությունից մանրամասնում են, որ UEFA EURO 2012TM-ի ողջ ընթացքում Orange-ը Եվրոպայի ֆուտբոլասեր հանրությանը հնարավորություն է ընձեռել սատարել իրենց սիրելի թիմերին ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի պաշտոնական բջջային հավելվածի, տարբեր մրցույթների ու նախագծերի շնորհիվ: Որպես բացառիկ տեխնոլոգիական գործընկեր` Orange-ն աջակցեց ՈՒԵՖԱ-ին մրցույթն անթերի կերպով հեռարձակել և հասցնել միլիոնավոր ֆուտբոլասերների:
Պաշտոնական տեխնոլոգիական գործընկեր –
Որպես տեխնոլոգիական գործընկեր Լեհաստանում ` Orange-ն ապահովեց տեխնոլոգիական լուծումներ մարզադաշտերում, ինչպես նաև մատուցեց ցանցային և տեխնոլոգիական ծառայություններ ՈՒԵՖԱ-ի հեռարձակող գործընկերներին: EURO 2012TM-ի ողջ ընթացքում Orange-ի ցանցի միջոցով ուղիղ եթերով հեռարձակվել են առաջնության բոլոր խաղերը` ապահովելով 100%-անոց հասանելիություն: Առաջնության ողջ ընթացքում Լեհաստանի և Ուկրաինայի միջև հատուկ ստեղծված 6000կմ ցանցի միջոցով իրականացվել է 4 միլիարդ մեգաբայթ տվյալների փոխանակում` 130 գիգաբայթ/վայրկյան արագությամբ:
UEFA EURO 2012TM-ի պաշտոնական բջջային հավելված –
ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ մշակված EURO 2012TM-ի պաշտոնական բջջային հավելվածը ներբեռնել են ավելի քան 2.3 միլիոն ֆուտբոլասերներ Orange-ի աշխարհագրության 11 եվրոպական երկրներում: Ավելի քան 400,000 ֆուտբոլասերներ այս հավելվածի միջոցով հետևել են EURO 2012-ի յուրաքանչյուր խաղի, ինչի արդյունքում սպորտային իրադարձությունների համար մշակված հավելվածների վարկանիշային աղյուսակում EURO 2012TM-ի պաշտոնական բջջային հավելվածը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Ֆրանսիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում:
Orange Ֆուտբոլասերների Գավաթ –
«Orange Ֆուտբոլասերների Գավաթ» համաեվրոպական մրցույթին մասնակցել են 23,500 ֆուտբոլասերներ, ովքեր մոտ 800.000 անգամ այցելել են կայք, իսկ յուրաքանչյուր մասնակից կայքում անցկացրել է միջինը 7 րոպե: Մրցույթի հաղթող թիմերին շնորհվել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` ուղևորություն դեպի Լեհաստան և Ուկրաինա` ներկա գտնվելու առաջնության բացման և եզրափակիչ խաղերին: Հաղթող թիմերի շարքում էր Հայաստանի Campiones ֆուտբոլասերների թիմը , որը 11 հոգով կատարեց ճամփորդություն Փարիզից Վարշավա և դիտեց ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի բացման խաղը:
Orange-ը հպարտ էր ՈՒԵՖԱ EURO 2012TM-ը հովանավորելու և այս ֆուտբոլային տոնն այդքան շատ ֆուտբոլասերների համար կյանքի կոչելու համար: Orange-ը նպատակ ունի իր տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ իր հաճախորդներին համախմբել իրենց սիրելի իրադարձությունների շուրջ: EURO 2012TM-ը եղավ հենց այն մեծ իրադարձությունը, որն իր շուրջ համախմբեց Orange-ի հաճախորդներին և ֆուտբոլասերներին ողջ Եվրոպայում:
Orange-ը շարունակում է հովանավորել բազմաթիվ այլ սպորտային իրադարձություններ, ինչպիսիք են` Tour de France հեծանվավազքի մրցաշարը, Աֆրիկյան ազգերի գավաթը և այլն և այս սպորտային իրադարձությունների շրջանակներում շարունակելու է մշակել բազմաթիվ բջջային հավելվածներ:
Orange-ի և վերջինիս կողմից իրականացվող հովանավորչական ծրագրերի մասին ավելին իմանալու համար այցելել http://oran.ge/NcLDlu:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին