Բացակայում են քաղաքական հիգիենայի ամենատարրական կանոնները. Ռ. Հակոբյանը` Զոհրաբյանի հայտարարության մասին
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար, կուսակցության վարչության անդամ Ռուբիկ Հակոբյանը, անդրադառնալով Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` «Ժառանգության» հասցեին հնչեցրած հայտարարություններին, ասաց, թե չի պատրաստվում մեկնաբանել դրանք:
«Ես արդեն երեկ մի առիթով ասել եմ, որ «Ժառանգության» հասցեին հնչեցված բոլոր այն գնահատականները, որոնք որևէ աղերս չունեն քաղաքականության հետ և պրկված են չարությամբ, որոնցում բացակայում են քաղաքական հիգիենայի ամենատարրական կանոնները և տառապում են քաղաքական պարանոիզմով, ես չեմ պատրաստվում արձագանքել այդ գնահատականներին:
Սա ասում եմ, ինչպես այս, այնպես էլ նմանտիպ այլ գնահատականների համար»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ռ. Հակոբյանը նաև հաստատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին Երևանում չի եղել, իսկ նրա կողմից մանդատը վերցնել-չվերցնելու հետ կապված հայտարարությունները նա «սարքովի բան» որակեց:
Նախորդող հրապարակում`
Ն. Զոհրաբյան. Հիմա «Ժառանգությունը» նոր հանձնարարական ունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները