«Սանթոսը» պատրաստ է բաց թողնել Գանսոյին
«Սանթոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը հայտարարել է, որ կիսապաշտպան Գանսոն մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից:
«Գանսոն այլևս չի ուզում խաղալ մեր թիմում: Մենք դա հասկացանք Գանսոյի ու ակումբի նախագահի զրույցից հետո: Նա այստեղ կորցրել է խաղի նկատմամբ հետաքրքրությունը, ուստի մտադիր չենք պահել նրան: Սակայն չենք պատրաստվում իջեցնել նրա գինը: Պատրաստ ենք բանակցություններ սկսել այն ակումբների հետ, որոնք հետաքրքրված են Գանսոյի ծառայություններով»,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերել է «Lancenet»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում