Վադիմ Աբդռաշիտով. Երևանը որևէ այլ քաղաքի նման չէ
«Ամենահիացնողը ծրագրերի առատությունն է, ցանկացածի համար կա հսկայական ընտրության հնարավորություն: Իսկ երկիրը ուղղակի հրաշալի է, մեծ հաճույքով եմ զբոսնում Երևանում, որը որևէ այլ քաղաքի նման չէ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի ու Երևանի մասին խոսելիս, իր տպավորություններով կիսվեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը, ում «Պարողի ժամանակը» ֆիլմը ներկայացված է «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Նա նշեց, որ «Ոսկե ծիրան»-ի հանդիսատեսի մի մասը գալիս է ուղղակի փողոցից, ինչը խոսում է այն մասին, որ փառատոնը ոտքի է կանգնում, իսկ այն ամենը, ինչ հյուրերին է վերաբերվում և ծրագրերի կազմմանը, ամեն ինչ հիանալի է:
Նշենք, որ նախօրեին ռեժիսորին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: «Ես շատ ուրախ էի այդ մեդալը ստանալու համար, հատկապես, որ այն իսկապես ոսկուց էր»,-ասաց նա: