Ակտիվիստները ահազանգեցին ոստիկանություն.Աբովյանում նորից շինարարություն է (տեսանյութ)
Քիչ առաջ Աբովյան 19 հասցեում իրականացվող շինարարության հրապարակ է եկել երիտասարդ «պրարաբն» ու լրագրողներին հայտնել, թե այստեղ սրճարան է կառուցվում, որի համար իրենք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երևանի քաղաքապետարանի շինթույլտվություն: Սակայն այս պահին շինթույլտվությունն իր մոտ չէ և նա չի կարող այն ցույց տալ լրագրողներին ու քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
«Պրարաբը» խոստացել է միայն զանգահարել սեփականատիրոջն ու հրավիրել շինհրապարակ` հարցերին սպառիչ պատասխան տալու համար:
Այս պահին տարածքում դադարեցված են փորման աշխատանքները. բեռնատարը հեռացել է, կարծես թե պատրաստվում է հեռանալ նաև էքսկավատորը: Շինարարներն ասել են, որ մայթը փորվել է երեկ ու այսօր էլ աշխատանքները շարունակվել են, հողը խոնավ է:
«Թռչկան» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը քիչ առաջ ահազանգել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` իրավապահներին տեղեկացնելով, որ շինարարություն է իրականացվում, իսկ կառուցապատողը շինթույլտվությունը ցույց չի տալիս:
Նախորդիվ` «Բուտիկների» տեղը սրճարա՞ն. Աբովյանում նորից շինարարություն է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան