Հայտնի է «Սլավյանսկի բազար»-2012-ի հաղթողը
Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» արվեստների 21-րդ միջազգային փառատոնի գլխավոր ինտրիգը հանգուցալուծվեց. հաղթող է ճանաչվել Մակեդոնիան ներկայացնող 19-ամյա Բոբան Մոյսովսկին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին մեկնարկել է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնը, որի հիմնական մասը էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթն է, որին մասնակցում է 21 երկիր, այդ թվում, նաև Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր երգի պետական թատրոնի երգիչ Ռուսլան Էլյազյանը:
Փառատոնին մասնակցում էր նաև Բելառուսը, Բուլղարիան, Բոսնիա Հերցեգովինան, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինան, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան, Ուզբեկստանը, Կուբան, Էստոնիան: Հաղթողին ընդամենը երկու միավորով զիջել է երկրորդ տեղը գրաված 23-ամյա Սամանթա Թինան Լատվիայից` համապատասխանաբար 199 և 197 միավոր: Հայաստանի ներկայացուցիչ Ռ. Էլյազյանը հավաքել է 183 միավոր:
Ըստ փառատոնի պաշտոնական կայքի, բոլոր մասնակիցներն էլ իրենց երկիրը ներկայացրել են արժանավայել և ևս մեկ քայլ են կատարել դեպի երաժշտարվեստ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում