Այսօր Ջերմուկում կկայանա «Գրան Պրիի» բացման հանդիսավոր արարողությունը
Այսօր Ջերմուկում կկայանա ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստուհիներ` Հոու Յիֆանը (Չինաստան), Համփի Կոներուն (Հնդկաստան), Չժաո Սյուեն (Չինաստան), Կատերինա Լահնոն (Ուկրաինա), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան), Նադեժդա Կոսինցևան (Ռուսաստան), Ժուան Լուֆեյը (Չինաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Նինո Խուրցիձեն (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Բաթ Մոնղոնթուլը (Մոնղոլիա) և Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան):
Ավելացնենք, որ առաջին տուրը կկայանա վաղը: Մրցաշարում, որը կտևի մինչև հուլիսի 28-ը, միայն հուլիսի 23-ն է հայտարարված հանգստյան օր: