Հանրահայտ նկարչի գործը գտել են ավտոտնակում
Ավստրիայում ավտոտնակում գտել են Գուստավ Կլիմտի «Շեփորահար տղան» որմնանկարը, որը կորած էր համարվում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Որոշ փորձագետների կարծիքով, դա ոչ թե Գուստավի, այլ նրա եղբոր՝ Էռնստի աշխատանքն է: Հետազոտողները ենթադրում են, որ 1,7 մետրանոց որմնանկարը զարդարել է նկարչի եղբոր Վիեննայի բնակարանի առաստաղը, որտեղ Գուստավ Կլիմտն ապրել է 1883-92 թվականներին: Սակայն 1980-ականների վերջին այդ շենքում վերելակ են տեղադրել և նկարչի աշխատանքն անհետացել էր:
Գտածոյի մասին հայտնի է դարձել, երբ ավտոտնակի տերը զանգահարել է արվեստի գործերի վաճառքի գործակալին: Նա նշել է, որ որմնանկարը շատ լավ վիճակում է: Նա չի ասել, թե որքան է վճարել ավտոտնակի տիրոջը, բայց ասել է, որ աշնանը որմնանկարը կվաճառվի աճուրդով:
Գուստավ Կլիմտը մոդեռնի հիմնադիրն է ավստրիական կերպարվեստում: Հուլիսի 14-ին նշվել է նրա 150-ամյակը: Կլիմտի ամենահայտնի աշխատանքը «Համբույր»-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները