Բիձինա Իվանիշվիլին կողմ է վրաց-օսական հաշտեցմանը
Վրացական Գորի քաղաքում կիրակի երեկոյան կայացել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած, ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես կուսակցությունից հայտնել են «Ինտերֆաքսին», հանրահավաքին մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ: Ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Իվանիշվիլին հայտարարել է, որ Շիդա Քարթլի տարածաշրջանի և Գորի քաղաքի բնակչությունը, վերապրելով 2008 թվականի պատերազմը, չունի ատելություն օսերի նկատմամբ, ավելին, անելու է ամեն ինչ վրաց և օս ժողովուրդների մերձեցման համար:
Իվանիշվիլին քննադատել է իշխանությունների գործողությունները պատերազմի ժամանակ և ասել, որ իրենք, ի տարբերություն իշխանությունների, տեսնում են հակամարտությունների լուծման ուղիները և ուղիղ շփումներ կհաստատեն օսերի և աբխազների հետ: Եթե ընդդիմադիր կոալիցիան գա իշխանության, որպես առաջին քայլ մտադիր է վերականգնել Էրգնեթիի տոնավաճառը Ցխինվալիի մոտ, որտեղ առևտուր էին անում վրացիներն ու օսերը և որը փակվել էր ներկա իշխանությունների կողմից: Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ Սաակաշվիլին հասարակությունը բաժանում է իր կողմնակիցների ու թշնամիների: «Մենք անպայման հաղթելու ենք խորհրդարանական ընտրություններում և փոխելու ենք հակաժողովրդական իշխանությունը»,- հայտարարել է Իվանիշվիլին:
«Վրացական երազանք» կոալիցիան վերջին երկու ամիսների ընթացքում հանրահավաքներ է արել Թբիլիսիում, Քութաիսիում, Օզուրգեթիում, Մցխեթայում և Գորիում: Բոլորին էլ, ըստ աղբյուրի, տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները