Այսօր Կակային կարող են տրանսֆերի հանել
Այսօր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհանդիպի թիմի կիսապաշտպան Կակայի հետ: Պորտուգալացի մասնագետը մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստին հայտնել, որ նրա գործակալը պետք է նոր ակումբի փնտրի, քանզի ինքն այլևս հույսեր չի կապում բրազիլացի ֆուտբոլիստի հետ:
Գլխավոր մարզչի նման որոշման պատճառը ֆուտբոլիստի ոչ տպավորիչ խաղն է «Ռեալի» կազմում: Ավելին` բրազիլացի ֆուտբոլիստը տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ է ստանում:
Բացի այդ, Կակայի հեռանալով «Ռեալում» տեղ կբացվի «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար, ում ծառայություններով «Արքայական ակումբը» լրջորեն է հետաքրքրված:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա