Մեռելոց է… ոչ աշխատանքային օր
Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին նշեց տաղավար տոներից Պայծառակերպությունը (Վարդավառ), իսկ այսօր հանգուցյալների հիշատակության օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով ու կառավարության որոշմամբ տաղավար տոներին հաջորդած օրերին՝ մեռելոցին, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային: Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվելու է հանգուցյալների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճիազատության և կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները