Ս. Մինասյան. Բաքուն օդանավակայանի շահագործման հետ պետք է համակերպվի
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որը նշանակում էր որ ՄԽ-ը չի առարկում այն փաստին, որ Ստեփանակերտում բացվել է օդանավակայան և այն պետք է շահագործվի, հասկանալի է, որ Բաքուն այլևս չէր կարող շարունակել նման հայտարարություններ անել: ՄԽ վերջին հայտարարութունը նշանակում էր, որ Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ պետք է համակերպվի»,- անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված Բաքվի հռետորաբանության կրած փոփոխություններին, Panorama.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Բանախոսի կարծիքով` ՄԽ երեք համանախագահ երկրների հեղինակությունը և դիրքորոշումը չափազանց կարևոր գործոններ են Ադրբեջանի համար և Ադրբեջանը դրանից հետո այլևս չէր կարող վիճարկել, և շարունակել ռազմական հռետորաբանությունը:
«Մյուս կողմից ես համոզված էլ չեմ, որ նման պայմաններում, երբ Ղարաբաղի հակաօդային ուժերը բավականին ուժեղ են և համեմատելի են Հայաստանի հակաօդային պաշտպանության հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր կձեռնարկի Ստեփանակերտի օդանավակայանը ռմբակոծելու ուղղությամբ, քանի որ ղարաբաղյան հակաօդային պաշտպանության պատասխանը համարժեք կլիներ»,- հավելեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա