«Եթե բոլոր աշխատանքները ժամանակին անենք, ապա առաջիկայում դեղագործությունը մեծ թափով կզարգանա»
Շուտով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի դեղագործության ոլորտի 2012-2015 թթ-ի ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Այս մասին Panorama.am-ի հայտնեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ ենթադրվում է՝ այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին նախանշված աշխատանքները կսկվեն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին կառավարության հաստատմանն արժանացավ Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով: http://panorama.am/am/economy/2011/12/15/government/
Կառավարության հավանությանն արժանացած ռազմավարությունում, դեղագործությունը այն 3 ճյուղերից մեկն է, որում պետք է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում արտահանման աճի ծրագրեր իրականացնել:
Ս.Զաքարյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում արտադրվում է 7,5 մլն դեղամիջոց, որի 50 տոկոսն արտահանվում է: Նրա խոսքերով՝ նախատեսվում է, որ առաջիկա երեք տարիներին դեղերի արտահանման ծավալները կավելանան 2-3 անգամով:
Ըստ նրա՝ 2013 թվականից հայկական դեղագործական ձեռնարկություններում GMP ստանդարտների ներդրումը ևս կբարձրացնի տեղական արտադրության դեղերի մրցունակությունը և կհանգեցնի դեղերի արտադրության ծավալների ավելացման ու տեղական դեղորայքի գների նվազման: «Մեր արտադրած դեղերը որակապես չեն զիջում ներկրվածին, ավելին՝ ամեն մի հաբի համար ընկերությունը պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ եթե բոլոր աշխատանքները ճիշտ ժամանակին արվեն, ապա առաջիկայում դեղագործությունը մեծ թափով կզարգանա»,- ասաց Ս.Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները